Աշոտ Օհանյան
Աշոտ Օհանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1934 |
Ծննդավայր | Աչաջուր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 1996[1] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գրականագետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշոտ Կարապետի Օհանյան (նոյեմբերի 10, 1934, Աչաջուր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1996[1], հունիս 18, 1996 Երևան[2]), հայ խորհրդային գրականագետ–քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր (1978)։
Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը (1959)։ 1960 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրկականության ինստիտուտում։ Օհանյանի աշխատությունները հիմնականում նվիրված են հայ նոր գրականության երևույթների, առանձին գրողների ստեղծագործությունների լուսաբանմանը։ Տպագրվել են նրա «Լեոյի գեղարվեստական ստեղծագործությունը» (1969) և «Վրթանես Փափազյան» (1976) գրքերը։ Օհանյանը գրել է նաև «Հայ նոր գրականության պատմություն» հինգհատորյակի, «Հայ քննադատական մտքի պատմության» (հատոր՝ 1) մի շարք գլուխներ, մասնակցել է Լեոյի երկերի 10-հատորյա հրատարակության տեքստաբանական աշխատանքներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4829
- ↑ «Zarkfoundation - Աշոտ Օհանյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 536)։ |